ArmLur.am-ը ուսումնասիրել է վարչապետի օգնական Արսեն Միխայլովի ներկայացրած 2024 թվականի հայտարարագիրը, որում նշվում է, որ նա հաշվետու 2023 թվականին Կոտայքի մարզի Արզնի գյուղում ձեռք է բերել հողամաս 300.000 հազար դրամով, միանձնյա սեփականության իրավունքով և միևնույն ժամանակ նույն՝ 2023 թվականին վաճառել է հողամաս 260.000 դրամով:
Սա եղել է համատեղ սեփականության իրավունքով, այս հողատարածքը նույնպես գտնվում է Կոտայքի մարզի Արզնի գյուղում։
Այստեղից հարց է առաջանում, թե ինչպե՞ս է Միխայլովը նման ցածր գնով ձեռք բերել հողամաս և ինչպե՞ս ավելի ցածր գնով վաճառել։
ArmLur.am-ը կապ հաստատեց վարչապետի օգնական Արսեն Միխայլովի հետ՝ հասկանալու, թե ինչպես է սա ստացվել: Վերջինս ասաց, որ իր եղբայրն է իրեն տվել այդ հողամասը, իսկ վաճառվածը գյուղատնտեսական նշանակության տարածք է՝ սարերի վրա։
Նրա խոսքով՝ ձեռք բերված հողամասը մոտավորապես 1400 քմ է։
«Սա իմ փոքր ախպոր հողամասն է, կեսը տվել է ինձ, կեսը՝ իրեն»։
Էմմա Մարտիրոսյան