Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ պաշտպանության նախարարության հրամանատարական կետերից մեկում հանդիպում է ունեցել Միացյալ զորախմբի ղեկավարության հետ՝ հայտնել են Կրեմլից:
Քննարկվել է Կուրսկի ուղղությամբ ռազմական գործողությունների ընթացքը:
«Վլադիմիր Պուտինն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի և գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկու զեկույցները Կուրսկի շրջանի տարածք ներխուժած հակառակորդի ուժերին հակազդելու և դրանց ոչնչացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների, ինչպես նաև հատուկ ռազմական գործողության ընթացիկ արդյունքների մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բացի դրանից՝ հեռախոսային կապի ռեժիմում նախագահը լսել է զորքերի խմբավորումների հրամանատարների զեկույցներն իրենց վստահված ուղղություններում օպերատիվ իրավիճակի մասին: