
Նովոսիբիրսկում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը դուրս է եկել եզրափակիչ, 97 կգ Հայկ Խլոյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։
Կիսաեզրափակչում նա հանդիպել էր աշխարհի գործող չեմպիոն կուբացի Ռոսիլոյին և անհասկանալի մրցավարական որոշուման հետևանքով զիջեց մրցակցին։ Այդ մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։
Ի դեպ, դա միակ դեպքը չէր այս մրցաշարում։
Բրոնզե մեդալների համար կպայքարեն նաև Հայկ Մելիքյանը և Հրաչյա Պողոսյանը։