Ինչ արժեն Երևան-Մոսկվա ավիատոմսերն՝ օգոստոսի վերջին օրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը հետաքրքրվել է, թե ինչ արժե Երևան-Մոսկվա թռիչքի արժեքները՝ օգոստոսի վերջին օրերին։

Այսպիսով՝ օգոստոսի 26-ին FlyOne ավիաընկերությունում 3 ժամ ուղիղ թռիչքի ավիատոմսի արժեքը 138.900 դրամ է։

CityTravel-ում կրկին ուղիղ թռիչը 3 ժամ 25 րոպե տևողությամբ արժե 141.300 դրամ, իսկ SuperKassa-ի միջոցով թռիչը 145.000 դրամ է, թռիչքի տևողությունը՝ 3 ժամ 10 րոպե։

Հաջորդ օրը՝ օգոստոսի 27-ին, CityTravel-ը առաջարկում է 123.510 դրամ արժողությամբ ավիատոմս, թռիչքի տևողությունը՝ 3 ժամ 25 րոպե։

FlyOne ավիաընկերությունում մեկ անձի թռիչքը կարժենա 130.000 դրամ, նույն ընկերությունը նաև առաջարկում է 147.730 դրամ արժողությամբ ավիատոմս, որի թռիչքի տևողություն 3 ժամ 10 րոպե է։

Օգոստոսի 28-ին տոմսերի արժեքը գրեթե նույն է։

CityTravel-ով 3 ժամ 25 րոպե թռիչքի արժեքը՝ 110.710 դրամ։

FlyOne -ում՝ 121.730 դրամ, թռիչքի տևողությունը՝ 3 ժամ 20 րոպե։

Օգոստոսի 29-ին FlyOne-ում 112.450 դրամ է մեկ ավիատոմսի արժեքը, թռիչքի տևողությունը՝ 3 ժամ, իսկ CityTravel ընկերությունը առաջարկում է 108.750 դրամ արժողությամբ ավիատոմս, այս անգամ թռիչքի տևողությունը կրկին 3 ժամ 25 րոպե է։

Օգոստոսի 30-ին գների տատանումները չի նկատվում, իսկ օգոստոսի 31-ին ավիատոմսերի գների նվազում է նկատվում՝ հասնելով 95.000 դրամի։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս