
Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածի կենտրոնական հատվածում գտնվող Դեյր էլ Բալահ քաղաքի ծայրամասում հայտնաբերել և ոչնչացրել են պաղեստինյան արմատական «Իսլամական ջիհադ» խմբավորման կես կիլոմետրանոց թունելը։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
Բացի այդ, տարածքում գտնվող զինվորները ոչնչացրել են մեծ թվով զինված արմատականների և մի շարք ռազմական օբյեկտներ, ավելացրել է վարչությունը։