Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնմամբ՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին:
«Կան բազմաթիվ քայլեր ու գործողություններ, որոնք Ուկրաինան այսօր անում է և շարունակելու է անել։ Պատերազմի ավարտը կարող է լինել միայն Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնմամբ և Պուտինի ու Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի կրկնման կանխարգելմամբ»,- ընդգծել է Զելենսկին։
Նա հավելել է, որ Կիևն ամեն ինչ անելու է, որ Մոսկվային ստիպի պատերազմն ավարտել դիվանագիտական ճանապարհով, որպեսզի առաջին հերթին մարդկային կորուստները քիչ լինեն:
«Բայց եթե դա մեզ չհաջողվի։ Եթե, օրինակ, մեր գործընկերները հեռանան և ամուր չկանգնեն Պուտինի ագրեսիայի դեմ, ապա մենք կանենք ամեն ինչ, որ մեր բանակը պատրաստ լինի արդարացիորեն դուրս մղելու Պուտինին մեր պետության տարածքից»,- ասել է Ուկրաինայի նախագահը։