Քաղաքացիները ռետինե նավակով հեռացել են ափից և չեն կարողացել վերադառնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 24-ին՝ ժամը 15:18-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ գյուղին հարակից լողափում քաղաքացիները ռետինե նավակով հեռացել են ափից և ալիքի պատճառով չեն կարողանում վերադառնալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները քաղաքացիներ Վ․ Գ․-ին (ծնված 1973 թ․), Ս․ Գ․-ին (ծնված 1974 թ․) և Վ․ Գ․-ին (ծնված 2018 թ․) մոտեցրել են ափ։




Լրահոս