Ավստրալիայում կկառուցվի աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրալիայի կառավարությունը օգոստոսի 21-ին հավանություն է տվել նոր արդյունաբերական արևային էլեկտրակայանի ստեղծմանը։ Այն կկառուցվի երկրի հյուսիսում և տարեկան կարտադրի մինչև 20 գիգավատ/ժամ էլեկտրաէներգիա, ինչը բավարար է երեք միլիոն տների էլեկտրաէներգիայի կարիքները հոգալու համար։

2 հազար հեկտար տարածք զբաղեցնող արևային էլեկտրակայանը կմիացնեն Սինգապուրին։ Նախատեսվում է դա անել տարեկան մինչև 2 գիգավատ/ժամ էլեկտրաէներգիա մատակարարել ստորջրյա մալուխի միջոցով, որը կբավարարի քաղաք-պետության կարիքների մոտավորապես 15%-ը։

Էլեկտրաէներգիայի արտադրությունը նախատեսվում է սկսել 2030 թվականին։




Լրահոս