Օգոստոսի 26-ը՝ պատմության մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 26, տարվա 238-րդ (նահանջ տարիներին՝ 239-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 127 օր։

Դեպքեր

1382՝ մոնղոլների Թոխթամիշ (ռուս.) խանը զավթում է Մոսկվան
1847 – Միացյալ Նահանգներից եկած ներգաղթյալները հիմնում են սևամորթ աֆրիկացիների առաջին անկախ Լիբերիա պետությունը
1883 – Ճավա և Սումատրա կղզիներում Կրակատաու հրաբխից առաջացած ցունամիի զոհ է դառնում 36 հազ. մարդ
1926՝ բացվում է Արզնիի առողջարանը
1944 – Շառլ դը Գոլը մտնում է Փարիզ
1977 – Քվեբեքի Ազգային Ժողովն ընդունում է «Ֆրանսերենի խարտիան» (անգլ.)
1978՝ «Սոյուզ 31» տիեզերանավով թռչելով, Զիգմունդ Յենը Sigmund Jähn դառնում է առաջին գերմանացի տիեզերագնացը
2008 – Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրում է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչող հրամանագիր

Ծնունդներ

1743 – Անտուան Լորան Լավուազիե (ֆրանսերեն անունը՝ Antoine-Laurent de Lavoisier, Ֆրանսիական հեղափոխությունից հետո՝ Antoine Lavoisier) ազնվական ծագումով ֆրանսիացի քիմիկոս
1789 – Աբբաս-Միրզա, իրանցի պետական և ռազմական գործիչ, եղել է Ատրպատականի նահանգապետ
1805 – Մոդեստ Բոգդանովիչ, ռուսական ռազմական պատմաբան,գեներալ-լեյտենանտ
1880 – Գիյոմ Ապոլիներ Guillaume Apollinaire լեհական ծագումով ֆրանսիացի բանաստեղծ, գրող և թատերագիր
1914 – Խուլիո Կորտասար Julio Cortázar արգենտինացի գրող
1925 – Գուրգեն Առաքելյան, արձակագիր
1926 – Անահիտ Ցիցիկյան վիրտուոզ ջութակահարուհի
1935 – Ալբերտ Յավուրյան, կինոօպերատոր
1936 – Ժան Հակոբյան, կենսատեխնոլոգ
1938 – Միքայել Հովհաննիսյան, նկարիչ
1944 – Պատրիկ Դևեջյան, ֆրանսիացի ականավոր քաղաքական գործիչ
1945 – Ռուբեն Աղուզումցյան, հոգեբան
1949 – Լեոն Ռեդբոուն (անգլ.) (Ծնված՝ Տիգրան Կոպալեան Dikran Gobalian) ամերիկացի բլյուզ և ջազ նվագող և երգիչ
1964 – Մեհրիբան Ալիևա Mehriban Arif qızı Əliyeva ադրբեջանցի հասարակական և քաղաքական գործիչ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կինը
1975 – Հայկ Դեմոյան, պատմաբան, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն
1976՝
(Ստեփանակերտում) Ալեքսանդր Աբրահամյան Արցախի պաշտպանության բանակի (ԱՊԲ) հրամանատար (մ. 2008 թ.)
Զեմֆիրա Րամազանովա Земфира թաթարական ծագումով ռուսաստանցի րոք երգչուհի
1977 – Հրաչյա Պետրոսյանց, ռազմական փորձագետ, Արցախի պատերազմի մասնակից
1979 – Հակոբ Պապիկյան (հայտնի է նաև որպես Ժակ) հեռուստահաղորդավար
1980 – Քրիս Փայն Chris Pine ամերիկացի դերասան
1986 – Վահե Մեհրաբյան, ֆուտբոլիստ
1989 – Ջեյմս Հարդեն James Harden ամերիկացի բասկետբոլիստ

Մահեր

1342 – Կիլիկյան Հայաստանի թագավոր Լևոն Դ
1666 – հոլանդացի նկարիչ Ֆրանս Հալս
1850 – Ֆրանսիայի թագավոր Լուի Ֆիլիպ I
1892 – հայ գրող Ռափայել Պատկանյան
1910 – ամերիկացի փիլիսոփա և հոգեբան Վիլյամ Ջեյմս
1915 – Հայերի ցեղասպանության ժամանակ սպանված մտավորականներ՝
բանաստեղծ և գրական հասարակական գործիչ Դանիել Վարուժան
բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակ
1945 – հրեական ծագումով ավստրիացի գրող և հումանիստ Ֆրանց Վերֆել, գրել է «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը
1961 – Անդրեյ Բաղդասարով, հայ թերապևտ, արյունաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ ՌԽՖՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ
1977 – հայ խորհրդային միջատաբան Գեդեոն Մարջանյան
Արցախի պատերազմում զոհված մարտիկներ՝
1994 – Գագիկ Անդրյան
2006 – Սիլվա Կապուտիկյան, հայ գրող ու բանաստեղծուհի, հասարակական գործիչ

Տոներ

Նամիբիա Նամիբիա՝ Հերոսների օր
Պապուա Նոր Գվինեա Պապուա Նոր Գվինեա՝ Ապաշխարանքի օր
Աբխազիայի Հանրապետություն Աբխազիայի Հանրապետություն՝ Անկախության օր
Հարավային Օսիայի Հանրապետություն Հարավային Օսիայի Հանրապետություն՝ Անկախության օր
Մալայզիա Մալայզիա՝ Անկախության օր
Թուրքիա Թուրքիա՝ Զինված ուժերի օր




Լրահոս