Որքա՞ն գումար է ծախսվել հեծանվավազքի վրա․ բացառիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Սեւանի շուրջ կատարած հեծանվային սիրողական զբոսանքը պարզվում է՝ բավականին թանկ է նստել մեր պետական բյուջեի վրա։

ArmLur.am-ի ձեռքի տակ հայտնված պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ խոսքը մոտ 15 մլն դրամի մասին է։ Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ Վարչապետի աշխատակազմի կողմից օգոստոսի 23-ին կնքված մի պայմանագրով Սևանի շուրջ հեծանվարշավի կազմակերպման միջոցառման հետ կապված ծառայությունների ձեռքբերման նպատակով ծախսվել է 9 մլն 604 հազար դրամ գումար։

Իսկ ահա մեկ այլ պայմանագրով, դարձյալ օգոստոսի 23-ին կնքված, Սևանի շուրջ հեծանվարշավի կազմակերպման համար ծախսվել է 5 մլն 34 հազար 480 դրամ գումար։

Ի դեպ, տեղեկացնենք, որ մի պայմանագիրը կնքվել է վարչապետի աշխատակազմի եւ անհատ ձեռներեց Էլյա Ավագյանի, իսկ մյուսը՝ ԱՁ Լիգիա Վարդանյանի հետ։

Հիշեցնենք, որ «Սևանի շուրջ» սիրողական (զբոսաշրջային) հեծանվային արշավը երեք օր է տեւել: «Խնդիրն այն է, որ արշավի մասնակիցներից կպահանջվի օրական մոտ 70 կմ հեծանիվ վարել և մասնակցելու հնարավորություն տալուց առաջ նախ պետք է համոզվել, որ պոտենցիալ մասնակցի առողջությունը և հմտությունները բավարարում են դրա համար»,- հայտարարել էր վարչապետը։




Լրահոս