Ո՞վ էր մեղավոր Աբովյանի մարզադաշտի հոսանքազրկման մեջ․ հերթական կոռուպցիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լրագրող Տիրայր Մուրադյանը գրում է․

«Որ պրոբլեմը բարձրացնում ես, պարզվում է՝ տակը կոռուպցիայի կծիկ է։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը Հ1-ի եթերում հայտարարեց, որ ՆՈԱ ակումբի խաղի ժամանակ Աբովյանի մարզադաշտը հոսանքազրկվել է, քանի որ մարզադաշտի պաստանցիայում է խնդիրը եղել։ Դա պարզվել է եւ՛ ՀԷՑ-ի, եւ՛ հանձնաժողովի ուսումնասիրությամբ։

Այժմ հիշենք, թե ով է վերակառուցել, նորոգել մարզադաշտը։ Մի ընկերություն, որը կապվում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Իհարկե ՀՖՖ նախագահի քավորությամբ»։

Ավելի վաղ «Հետք»-ը գրել էր․ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) 2021 թ.-ին կազմակերպել է Աբովյանի մարզադաշտի նորոգումը։ Այն արժեցել է 783 միլիոն դրամ` 1.5 մլն դոլար, որը ֆինանսավորել է ՈւԵՖԱ-ն։

«Հետք»-ը պարզել է, որ մարզադաշտը վերանորոգած ընկերությունը պատկանում է շրջակա միջավայրի նախարար, ՀՖՖ-ի և Կառավարության կապն ապահովող Հակոբ Սիմիդյանի ընկերոջ հետ փոխկապակցված անձանց։ 

ՍՊԸ-ն գրանցված է Սիմիդյանի ընկերոջ՝ Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանի հարևանի անունով, որը նախկինում նման ծավալի շինարարության փորձ չի ունեցել։ Ավելին, ՀՖՖ-ի կազմակերպած մրցույթին մասնակցած ընկերություններից մեկը պատրաստ է եղել մարզադաշտը նորոգել 50 մլն դրամով էժան, սակայն ՀՖՖ-ն որոշել է պայմանագիր կնքել պաշտոնյաների հետ կապված ՍՊԸ-ի հետ։

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը և ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը 2022 թ․-ին, կտրելով կարմիր ժապավենները, ազդարարեցին Աբովյանի քաղաքային մարզադաշտի վերաբացումը։ Այդ օրը Ալեքսանդր Չեֆերինը մեծ ոգևորությամբ խոսում էր ինչպես մարզադաշի վերաբացումից, այնպես էլ իր և Արմեն Մելիքբեկյանի ջերմ հարաբերություններից։ Մարզադաշտի վերաբացումից շատ չանցած՝ ՀՖՖ 22-րդ ժողովի ժամանակ ՈՒԵՖԱ-ի «Հեթտրիկ» ծրագրի (HatTrick) պատասխանատու Դենիս Բաստարինը, խոսելով վերակառուցված և վերաբացված մարզադաշտերի, այդ թվում՝ Աբովյանի մարզադաշտի մասին, նշեց, որ դրանք՝ որպես ենթակառուցվածք, մեծ ժառանգություն են, որ թողնելու են ապագա սերունդներին։ ՈւԵՖԱ-ի պաշտոնյան հայտարարեց նման ծրագրերին հետագայում էլ աջակցելու պատրաստակամության մասին։ Ըստ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի, Աբովյանի մարզադաշտի վերանորոգումը ֆինանսավորվել է ՈՒԵՖԱ-ի «HatTrick» ծրագրի միջոցով։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում




Լրահոս