
Ֆրանսիայում շաբաթ երեկոյան ձերբակալված Պավել Դուրովի կալանքը երկարաձգվել է։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Telegram-ի հիմնադիր Դուրովի գործը վարող դատավորը երկարաձգել է նրա կալանքը կիրակի երեկոյան։
Ըստ օրենքի՝ Ֆրանսիայում հարցաքննության համար կալանքը կարող է տևել առավելագույնը 96 ժամ։
Հիշեցնենք, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է Փարիզի Լե Բուրժե արվարձանի օդանավակայանից բերման ենթարկվելուց հետո։