Մովսես Խորենացի փողոցի 3-րդ նրբանցքի բնակիչ Գարիկ Մալխասյանն ArmLur.am-ի խմբագրություն ահազանգում է, որ կառուցապատողը հատել է այգու ծառերը և դրա փոխարեն շինություն է կառուցում՝ անհանգստություն պատճառելով տեղի բնակիչներին:
Մասնավոր զրույցներում տեղի բնակիչները պատմեցին, որ նեղ փողոցով շտապօգնության մեքենան չի կարողացել անցնել և ժամանակին տեղ հասնել, ինչի պատճառով մահ է գրանցվել:
ArmLur.am-ի հետ զրույցում Գարիկ Մալխասյանը մանրամասն ներկայացրել է իրավիճակը:
ArmLur.am-ի հետ զրույցում Քաղաքապետարանի լրատվության վարչությունից ասացին, որ վերոնշյալ ընկերություններին, ոչ հիմնական շինություներով, տոնավաճառի կազմակերպման համար քաղաքապետի կողմից 2019 թվականին տրամադրվել է նախագծման թույլտվություն, որից հետո 2020 թվականին տրամադրվել է նախագծման թույլտվությունը և մինչ այդ տվյալ հասցեում նախատեսվող աշխատանքների համար աշխատանքային նախագծի համաձայնացումը և շինարարության թույլտվության տրամադրումը, տվյալ նախագծման թույլատվության ժամկետը սպառվել է։
Նրանց խոսքով՝ հետագայում կառուցապատողների կողմից ներկայացվել է նոր նախագծման թույլատրման տրամադրման հայտը, որը աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 2022 թվականի հուլիսին և նոյեմբերին համապատասխան գրություններով մերժվել է, որի մասին նույն՝ 2022 թվականին զեկուցվել է քաղաքապետին։
Կառուցապատողները 2023 թվականին դիմել են և օգոստոսի 23-ին գրությամբ մերժվել են, այնուհետև Վճռաբեկ դատարանի վարչական գործով կայացած վճռի հիման վրա քաղաքապետարանի կողմից 2023 թվականին տրվել է նախագծման թույտվություն, որից հետո սահմանված կարգով 2024 թվականին համաձայնվեցվել է աշխատանքային նախագիծ և նույն 2024 թվականին տրամադրվել է շինարարական թույլատվություն։
Վարչությունից հավելեցին՝ կառուցապատողները 2024 թվականին դիմումով դիմել են աշխատանքային նախգծում փոփոխության համաձայնեցման համար, և նոր շինարարության թույլատվության համար, որը որ դրական ընթացք է ստացել։
«Այդտեղ մասնավորապես նախատեսվում է փոփոխել տաղավարների տեղադիրքը՝ ընդգծելով պահպանվող ներթաղային ճանապարհը»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Մարտիրոսյան, Հովսեփ Հովսեփյան