ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լրագրողները բազմիցս ոտնահարել են իմ իրավունքները»:

Ռուբեն Հայրապետյան «aravot.am»

Փաստորեն, Ռ.Հայրապետյանն իր պատվի համար «ՀԺ»-ից երկու միլիոն ստանալուց հետո կրկին դժգոհում է լրագրողներից: Նեմեցին հավանաբար առաջիկայում պետք կլինի լրագրողներից պաշտպանության հասարակական կազմակերպություն բացել, թե չէ մեր օլիգարխն այդպես ոտնահարված իրավունքներով հո չի՞ ապրելու: Նա էլ մարդ է եւ իրավունքներ ունի: Բայց չմոռանանք, որ նույն Նեմեցն էր, որ ձայնի ողջ ուժով հայհոյել էր լրագրողին, հետո ասել, թե թյուրիմացություն էր: Եւ ընդհանրապես, Ռուբեն Հայրապետյանն էլ հաճախ գեներալ Մանվել Գրիգորյանի պես բարկանում է, երբ տեսնում է միացված ձայնագրիչներ ու տեսախցիկներ: 




Լրահոս