ԴԱՀԿ-ի Մարտունու բաժանմունքի աշխատակիցները շրջիկ սպասարկման ավտոմեքենայով կլինեն Վարդենիսում. ինչու է նման իրավիճակ ստեղծվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարդենիսի համայնքապետարանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ օգոստոսի 28-ին Հարկադիր կատարում ապահովող ծառայության Մարտունու բաժանմունքի աշխատակիցները շրջիկ սպասարկման ավտոմեքենայով կլինեն Վարդենիսի համայնքապետարանի բակում։

«Բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն հարկադիր կատարողական ծառայության (ԴԱՀԿ) հետ կապված խնդիրներ, կարող են մոտենալ՝ տեղում սպասարկում ստանալու համար»- գրված էր հայտարարությունում:

Այսինքն ստացվում է, որ վարդենիսցիները ստիպված են կա՛մ սպասել նման շրջիկ սպասարկման ավտոմեքենայի, կա՛մ էլ այցելել այլ համայնք իրենց խնդրին լուծում տալու համար:

Հիշեցնենք, որ  նախկինում Վարդենիսում փակել և այլ համայնք են տեղափոխել Վարդենիսի անձնագրային և վիզաների վարչության գրասենյակը, Կադաստրի կոմիտեն, տուն-ինտերնատը:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս