ՀՀ Վարչապետի աշխատակազմը կենդանական ծագման հումքի և մթերքի տեղափոխման և ոչնչացման ծառայությունների համար 69,2 մլն արժողությամբ պայմանագիր է կնքել։
Պայմանագրը կնքվել է Վեյսթ Սայքլ ՓԲԸ-ի հետ, որը ստանձնելու է Պետական վերահսկողության շրջանակներում ոչ սպանդանոցային մորթի արդյունքում հայտնաբերված կենդանական ծագման հումքի և մթերքի տեղափոխում բեռնատար մեքենաներով բեռնակրի պարտադիր առկայությամբ։
Տրանսպորտային ծառայություններ մատուցող անձը կամ կազմակերպության աշխատակիցը պարտավոր է պատվիրատուի գրավոր կամ բանավոր պատվեր-հայտ ներկայացելուց հետո 1-2 ժամվա ընթացքում ներկայանալ դեպքի վայր։ Տեսչական մարմնի տեսուչը ոչ սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի խմբաքանակն առգրավվելուց հետո կշռում, փաթեթավորում է պոլիեթիլենային թաղանթով, կապարակնքում և առանձին հաշվառում է՝ կազմելով հանձնման-ընդունման ակտ 2 օրինակից։ Տեսուչը առգրավված խմբաքանակը հանձնում է տրանսպորտային ծառայություններ մատուցող անձին կամ կազմակերպության աշխատակցին՝ ոչ սպանդանոցային մորթի հետևանքով ատացված կենդանական ծագման հումքի և մթերքի խմբաքանակը ոչնչացումն իրականացնող կազմակերպություն փոխադրելու համար։ Այս ծառայության համար նախատեսվել է 35,1 մլն դրամ։
Առգրավված ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի ոչնչացման ծառայություններ՝ հրկիզարանում այրման միջոցով։ Ծառայություն մատուցող ընկերությունը պետք է լինի լիցենզավորված ՀՀ գործող օրենսդրության համաձայն։
Հրկիզարանը պետք է բավարարի հետևյալ պայմաններին՝ հրկիզման ջերմաստիճանը՝ առնվազն 1000-1200 ասիճան ցելսիուս։
Այս ծառայության արժեքը կազմում է 34,1 մլն դրամ։
Էմմա Միքայելյան