ArmLur.am-ի տեղեկություններով՝ Բագրատ Սրբազանն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից:
Մեզ փոխանցեցին, որ նրա առողջական վիճակն արդեն լավ է:
Հիշեցնենք, որ կիրակի օրը Բագրատ Սրբազանի ինքնազգացողությունը վատացել էր ու նրան տեղափոխել էին բժշկական կենտրոն: Նշենք, որ նախօրեին ArmLur.am-ը զրուցել էր Սրբազան հոր օգնականի՝ Լիդյա Մանթաշյանի հետ՝ պարզելու, թե ինչպես է Սրբազան հոր ինքնազգացողությունը հիմա։
Մեզ հետ զրույցում Սրբազան հոր օգնականն ասել էր․
«Սրբազանը շատ լավ է իրեն զգում, ինքն իրեն առաջին օրվանից էլ լավ է զգացել, այնպես չի, որ վատացել ա ու տարել են իրեն հիվանդանոց։ Առողջական խնդիրներ է ունեցել, հիմա ամեն բան լավ է։ Հիվանդանոցից դուրս չի գրվել, սիստեմաներ է ստանում, դեռ հիվանդանոցում է։ Բժիշկներն են ցանկացել, ասել են 1 շաբաթ մնա իրենց մոտ՝ հասկանալով իր ծանրաբեռնվածությունն ու գրաֆիկը, որ հետագայում արդեն ակտիվ փուլ մտնի, հանգիստ լինի»։
Քրիստինա Մուշեղյան