ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վաղը յուրաքանչյուր տղամարդ պիտի պատասխան տա իր ամեն խոսքի համար»

Հրանտ Թոխատյան «Ժամանակ»

Հրանտ Թոխատյանը տեղն եկած տեղը լուրջ դատողություններ է անում կյանքի, ճշտի ու սխալի մասին: Փիլիսոփայում է իր խոսքում` հաճախ հռետորական արվեստի մեթոդները կիրառելով: Անգամ Երեւանի քաղաքապետի կերպարը բնութագրելիս կադրից դուրս հայհոյում է, որովհետեւ նա ճիշտ մարդ չէ: Բայց մինչեւ հիմա, պարզվում է, չի հասկացել, որ ոչ թե վաղը պետք է տղամարդը պատասխան տա իր ամեն խոսքի համար, այլ երեկ էլ էր այդպես, այսօր էլ, վաղն էլ պիտի այդպես լինի: Թե չէ կարելի է այսօր ամեն ինչ ասել, բայց վաղը նոր պատասխան տալ: Ի վերջո, խոսքն ամենակարեւոր արժեքներից է կյանքում, որին պետք է տեր կանգնել, այլ ոչ թե շաղ տալ:




Լրահոս