Դատարանը վարույթ է ընդունել Պրոբացիայի ծառայության գործողությունների դեմ Առուշանյանի բողոքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի բողոքը՝ Պրոբացիայի ծառայության գործողությունների դեմ:

Նիստը տեղի է ունենալու գրավոր ընթացակարգով, այն քննելու է դատավոր Գոռ Գասպարյանը, «Ազատության»-ը փոխանցեցին դատական դեպարտամենտից՝ առանց լրացուցիչ մանրամասների:

Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանն առհասարակ հրաժարվեց արձագանքել՝ պնդելով, թե ինքն այդ հարցով Առուշանյանի փաստաբանը չէ:

Պրոբացիայի ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան քաղաքապետ Առուշ Առուշանյանին ազատազրկելու համար: Արդոյք Առուշանյանի բողոքը սրա հետ կապ ունի՞, պարզ չէ, բայց անցած շաբաթ, երբ փաստաբան Արմեն Մելքոնյանը հայտարարել էր, որ Պրոբացիայի ծառայության քայլերն ապօրինի են, հենց Առուշանյանն էր պնդել, թե չի կիսում փաստաբանի տեսակետը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:




Լրահոս