
ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, իրավագիտության մագիստրոս Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ պատրաստվում է մասնակցել ՀՊՏՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին։
«Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն եմ ներկայացրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը` մասնակցելու համար Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին»,- գրել է նա։