Քոչարյանին չի նկատում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am – Արդյո՞ք ԲՀԿ-ի հետ համագործակցելիս «Ժառանգությունը» հաշվի է առել Քոչարյանի գործոնը:

Րաֆֆի Հովհաննիսյան – Ես հանդիպել  եմ Գագիկ Ծառուկյանի, ոչ թե Քոչարյանի հետ:

Armlur.am -Այսինքն` այս գործընթացների ետևում չե՞ք  տեսնում  Քոչարյանի ստվերը:

Րաֆֆի Հովհաննիսյան -Դա իմ մտապատկերում ընդհանրապես չկա:

Եթե ընդդիմության առաջնորդ, նաև երկրի նախագահ լինելու հավակնորդը չի տեսնում այն, ինչը տեսանելի է նույնիսկ քաղաքականությունից չհասկացող մարդուն, ապա ի՞նչ գործ ունի նա քաղաքականության մեջ։ Կամ էլ եթե տեսնում է, բայց ձևացնում է, թե չի տեսնում, ուրեմն ազնիվ չէ իր ընտրողների նկատմամբ։ Իսկ Քոչարյանի ստվերը ԲՀԿ-ի հետևում տեսնում են բոլորը, և դա արդեն ապացուցելու կարիք չկա։ Եվ զարմանալի չէ, որ յուրաքանչյուր նոր հանրահավաք ավելի քիչ մասնակիցներ է ունենում։

Կարեն Վարդանյան

 




Լրահոս