
Երգչուհի, Project12 երաժշտական խմբի անդամ Էլեն Երեմյանը՝ Brunette-ը թողարկում է նոր երգ։ Այս մասին երգչուհին տեղեկացրել է ինստագրամյան և յութուբյան հարթակներում տեսահոլովակի տեսքով։ Նա տեսահոլովակին կից գրել է․
«Superstar illness-ի մեկ այլ տարբերակ ճանապարհին է»:
Բացի երգելուց, Էլենը նաև երգեր է գրում: Իր բոլոր երգերի երաժշտության և բառերի հեղինակը հենց ինքն է:
Հիշեցնենք, որ 2023 թվականի մայիսի 11-ին երգչուհին ներկայացրեց Հայաստանը Եվրատեսիլում։ Եզրափակիչ փուլում Բրյունետը զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը։ Այնուհետև 2024 թվականի մայիսին Բրյունետն ընտրվեց «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում Հայաստանի ժյուրիի միավորները հայտարարելու համար։
Լիլիթ Նալբանդյան