Պարգև սրբազանը` Արցախի աղանդավորական կառույցների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աղանդավորական կառույցները փորձում են  ակտիվանալ նաև Արցախում: «Արթմության կրակ», «Եհովայի վկաներ»,  «Կյանքի խոսք» կրոնական կառույցներն են հիմնականում քայքայիչ գործունեություն ծավալում Արցախում: Armlur.am  լրատվականի հետ զրույցում  Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև սրբազանն ասաց, որ  խնդիրը մտահոգիչ է թե իր, թե Արցախի իշխանությունների համար:

Պարգև սրբազանի խոսքով` եղել են մարդիկ, որոնց հաջողվել է  աղանդավորական կառույցների ազդեցության տակ հայտնված մարդկանց ետ բերել: Մի տեղից 15-20 հոգի  ենք ետ բերել, մի տեղից`8 հոգի: Փորձում ենք բացատրել, որ ետ կանգնեն այդ մոլար ճանապարհից: Մեզանից է կախված, որքանով ենք մենք ակտիվ աշխատում, երկրորդ` մեր հասարակությունն էլ մեզ պետք է  օգնի`  զինվորականությունը, մտավորականությունը:  «Իմիջիայլոց ասեմ, Արցախի մեր  երիտասարդական կառույցները  ևս բավական ակտիվ են  աղանդավորական կառույցների դեմ պայքարի հարցում»,- ասաց հոգևորականը:

-Սրբազան, արդյոք  Արցախում ևս  մարդիկ սոցիալ- տնտեսական վատ պայմանների պատճառով են   հարում աղանդավորական կառույցներին:

-Ոչ միայն, աղանդավորական կառույցները կարողանում են  իրենց ցանցը գցել մարդկանց:

Աղանդավորական կառույցների ակտիվացման  տենդենց նկատո՞ւմ եք:

-Գիտեք` ես չեմ կարծում, որ դա իրենց կհաջողվի: Իրենք հասել են  իրենց գագաթնակետին, հիմա կարծես թե նվազում է նկատվում:

Սոնա Դավթյան

 




Լրահոս