«Ժողովուրդ» օրաթերթը 2023 թվականի հուլիսի 23-ին գրել էինք հոդված «ԲՀԿ-ից ՔՊ. Բագրատյանի ունեցվածքը» վերտառությամբ։
«Ժողովուրդ» օրաթերթը կատարել էր Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հայտարարագրի համալիր վերլուծություն։ Մանրամասն նշել էինք՝ ինչ ունեցվածք ուներ Բագրատյանը՝ մինչ հեղափոխությունը և հեղափոխությունից հետո։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակման մեջ շրջանառվող տեղեկությունների հիման վրա հայտարարագրված տվյալների ստուգման արդյունքում որոշել է իրականացնել Սերգեյ Բագրատյանի և նրա ընտանիքի անդամների կողմից ներկայացված հայտարարագրերի համալիր վերլուծություն։
Վերլուծության արդյունքում արձանագրված պարզաբանման ենթակա հարցերի և անհամապատասխանությունների վերաբերալ Հանձնաժողովը Սերգեյ Բագրատյանից և նրա կնոջից հայցել է պարզաբանումներ և հիմնավոր փաստաթղթեր։
Ստացված պարզաբանումները գնահատման փուլում են։
Էմմա Միքայելյան