Հաջորդ շաբաթ ԱԺ հանձնաժողովները նիստեր կանեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, նիստ կհրավիրի ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովը:

Օրակարգում 3 հարց է՝ «ԱՊՀ շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին» արձանագրությունը վավերացնելու մասին հարցը, Հայաստանի եւ Թունիսի կառավարությունների միջեւ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար վիզայի պահանջի վերացման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը եւ Հայաստանի ու Վրաստանի միջեւ դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների կողմից վարձատրվող գործունեություն իրականացվելու մասին համաձայնագիր վավերացնելու մասին հարցը:

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11:30-ին, նիստ կհրավիրի ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, որի օրակարգում 6 հարց է:

Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 10:00-ին, նիստ կհրավիրի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը:

Օրակարգում ընդգրկված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը եւ այլ նախագծեր:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս