Հայաստանում հունիսի 17-ը կսահմանվի Հայրերի օր․ նախագիծը կքննարկվի ԱԺ հանձնաժողովում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում հունիսի 17-ը կսահմանվի Հայրերի օր:

ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն առաջարկում է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում և հունիսի 17-ը սահմանել որպես Հայրերի օր։

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պատգամավորը հիմնավորել է հետևյալ կերպ․

«Հայրերի օրն օգնում է ընդգծելու հայրության կարեւորությունը երեխաների դաստիարակության եւ զարգացման, ընտանիքի կայացման հարցում: Ըստ գիտական հետազոտությունների՝ ներգրավված հայրերի երեխաները ամենից շատ են շահում: Նրանք մեծանում են զարգացած ճանաչողական կարողություններով, ունենում են ավելի բարձր ինքնագնահատական, կարողանում են առանց բարդության լուծել կոնֆլիկտները եւ ավելի քիչ վարքագծային խնդիրներ են ունենում: Իսկ իրենց երեխաների կյանքում ակտիվ ներգրավվածություն ունեցող հայրերն ավելի գոհ են, երջանիկ եւ առողջ: Նրանք ավելի քիչ վնասակար սովորություններ ունեն եւ ավելի երկար են ապրում: Բացի այդ՝ ավելի ամուր են կապված իրենց զուգընկերներին եւ ընտանիքի բոլոր անդամներին»:

Նախագիծը հաջորդ շաբաթ՝ սեպտեմբերի 3-ին, կքննարկվի ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում։




Լրահոս