
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։
Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը։
Այցի շրջանակներում Անկարայում նախատեսվում է Ջեյհուն Բայրամովի հանդիպումը թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։
Նախօրեին թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Բայրամովը Թուրքիա մեկօրյա այցի ընթացքում Հաքան Ֆիդանի հետ կքննարկի Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը։
Նախարարները կքննարկեն նաև երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր, Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը։