ՖՈՏՈ․ Ամուսնացել է «Gossip Girl»-ի հայտնի դերասանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Gossip Girl» հեռուստասերիալի հայտնի դերասան Էդ Ուեսթվիկն ամուսնացել է: Նրա ընտրյալը մոդել Էմի Ջեքսոնն է, զույգի հարսանիքը տեղի է ունեցել Իտալիայում՝ «Ռոքքա Չիլենթո» ամրոցում՝ մի քանի նախահարսանեկան տոնակատարություններից հետո:

Արարողությունից առաջ զույգը ողջույնի երեկույթ է կազմակերպել իրենց ընտանիքների համար՝ պիցցայով և մակարոնով, այնուհետև նավարկել են Կապրի, Սորենտո, Ռավելլո և Պոզիտանո քաղաքներով՝ իրենց ընկերների և ընտանիքի ընկերակցությամբ՝ մասնավոր նավով:

«Սա մեր Love Story Weekend-ի կատարյալ սկիզբն էր, երբ արևը մայր մտավ Ֆարագլիոնի ժայռերի հետևում», – գրել է Ջեքսոնը Instagram-ում:

Զույգը պաշտոնապես ամուսնացել է օգոստոսի 9-ին Լոնդոնի Connaught հյուրանոցում՝ փոքրիկ քաղաքացիական արարողությամբ: Նրանց իտալական հարսանիքը, որը տեղի է ունեցել շաբաթ օրը, մասնակցել են 220 հյուրեր, որոնք մեկնել էին ԱՄՆ-ից, Հնդկաստանից և Եվրոպայից եռօրյա տոնակատարությունների համար:

Ջեքսոնը արարողության համար կրել է Giorgio Armani-ի լայնափեշ զգեստ, որը հեղինակել էր Ալբերտա Ֆերետտին: Ֆերետտին նկարահանվել է վերջին համապատասխան տեսահոլովակում, որում նկարվել է Ջեքսոնը՝ հատուկ Vogue Italia- ի համար: Ուեսթվիկը նույնպես հագել է Armani նորաձևության տան կոստյում՝ սպիտակ սմոքինգ բաճկոն, որը, ըստ նրա, ոգեշնչված է «Casino Royale»-ում Ջեյմս Բոնդի հայտնի «լուք»-ից։

Բրիտանացի դերասանը մոդելին ամուսնության առաջարկ է արել հունվարին, երբ նրանք նշում էին նրա ծննդյան տարեդարձը Շվեյցարիայի Գստադ քաղաքում՝ հարց տալով Peak Walk ձնառատ կախովի կամրջի վրա։

Հիշեցնենք, որ զույգը նշանադրվել է 2021 թվականին, բայց իրենց հարաբերությունների մասին հայտնել են 2022 թվականին:

Լիլիթ Նալբանդյան

 




Լրահոս