ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի են բոլոր միջհամայնքային և համայնքային ավտոճանապարհները, Սպիտակի ոլորանները,Դիլիջանի ոլորանները, Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածը, Երևան-Սևան, Քաջարան-Մեղրի, Սևան-Վարդենիս, Աշտարակ-Ապարան, Աշտարակ-Թալին և Վայք-Սիսիան, Գորիս-Սիսիան ավտոճանապարհները:
Փակ են Բերդ-Ճամբարակ, Սոթք-Քարվաճառ, Լանջիկ-Թալին, Ապարան-Սպիտակ, Ալագյազ-Արթիկ ճանապարհահատվածները և Վարդենյաց լեռնանցքը:
Հանրապետության տարածքում տեղ-տեղ առկա է բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն:
Վարորդներին խորհուրդ է տրվում վերը նշված ավտոճանապարհներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: