
Ուկրաինայի Զինված ուժերի թշնամական գործողությունները, այդ թվում՝ Կուրսկի շրջանում, անպատասխան չեն մնա։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցչին խնդրել են մեկնաբանել ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանի ղեկավարությունը որոշել է պատասխանել Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակմանը։
«Այստեղ մենք չենք խոսում առանձին որոշման մասին, իհարկե, նման թշնամական գործողությունները չեն կարող լինել առանց համապատասխան պատասխանի»,- ասել է Պեսկովը։
Ուկրաինայի զինված ուժերի զանգվածային հարձակումը Կուրսկի շրջանի վրա սկսվել է օգոստոսի 6-ին։ Տարածաշրջանում գործում է արտակարգ դաշնային ռեժիմ, և բազմիցս հայտարարվել է հրթիռային սպառնալիք: Սահմանամերձ շրջանների բնակիչները տարհանվում են անվտանգ տարածքներ։