
2024 թվականի օգոստոսի 24-ին, «Ֆեստիվառ» մշակութային-ժամանցային նախագծի շրջանակներում տեղի ունեցավ երրորդ համերգը, այս անգամ՝ Եղեգնաձրում։
«Ֆեստիվառ» զբոսաշրջային երաժշտական փառատոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հանրային հեռուստաընկերության համագործակցությամբ և միջոցառման անցկացման պայմանագիրը հենց նրանց միջև էլ կնքված էր։
Փառատոնի շրջանակներում Վայոց ձորի արտադրողները «Ֆեստիվառի» տաղավարներում ներկայացրել են իրենց ապրանքներն ու ծառայությունները, ինչպես նաև կազմակերպել են խեցեգործության և ծղոտագործության վարպետաց դասեր։
«Ֆեստիվառ» մշակութային-ժամանցային նախագծի շրջանակներում անցկացված 3 համերգների համար ծախսվել է 180 մլն դրամ։
Թվով 3-րդ միջոցառման ընթացքում, որն անցկացվում էր Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորի Քաղաքային ամֆիթատրոնում, ելույթով հանդես եկավ «Լադանիվա» խումբը:
Այս միջոցառման շրջանակներում երաժշտախմբի ապահովման ծախսերը կազմել են 9,2 մլն դրամ, որը ներառում է երաժշտախմբի ու գործիքների տեղափոխումը, հյուրանոցային կեցությունը և սննդի ապահովվումը։
Համերգային ծրագրի 1 հաղորդավարի համար հատկացվել է 500 հազար դրամ։
Եղեգնաձորում անցկացվող Ֆեստիվառ մշակութային-ժամանցային նախագծի համար տրամադրվել է գրեթե 27 մլն դրամ։
Էմմա Միքայելյան