
Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ուղղաթիռային ստորաբաժանումները վարժանքներ են անցկացրել։
Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ուղղաթիռային ստորաբաժանումները խմբակային թռիչքներ են իրականացրել և մարտադաշտում կատարել պայմանական հակառակորդի ցամաքային թիրախները ոչնչացնելու առաջադրանքներ։