ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ գիշերվանից տեղացող առատ, թաց ու ծանր ձյան,ինչպես նաեւ ուժեղ քամու հետեւանքով Հանրապետության մի շարք բնակավայրերում տեղի են ունեցել մեծ թվով հոսանքազրկումներ։ Առանց էներգամատակարարման են մնացել բնակավայրեր ու սոցիալական օբյեկտներ։ Դժվարություններ է ստեղծում այն հանգամանքը, որ ձյան տեղումներն ու քամին դեռ շարունակվում են։
Անջատումները շատ են հատկապես Շիրակի, Լոռիի,Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում։ Այս պահին կենտրոնացված են բոլոր ուժերը էներգամատակարարումը նախեւառաջ սոցիալական օբյեկտներում ու բնակավայրերում վերականգնելու համար։