
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Արտակ Քամալյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արտակ Քամալյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,- ասված է որոշման մեջ: