
Մահապարտ ահաբեկիչը հարձակվել է Լիբանանի եւ Սիրիայի սահմանի մոտ տեղակայված ստուգման կետի զինվորների վրա: Նրա մեքենայի վրա պայթուցիկ է եղել, որը պայթելուց հետո սպանել է երեք զինվորի: Ըստ պաշտոնական տվյալների 4 զինվոր վիրավոր են: Դեպքը տեղի է ունեցել Արսալ սահմանամերձ քաղաքի մոտ, որտեղ ապաստան են գտել Սիրիայից ներգաղթյալները, տեղեկացնում է BBC-ն: