Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին մեղադրանք է առաջադրվել 12 հանցագործության համար. Փարիզի դատախազություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին մեղադրանք է առաջադրվել 12 հանցագործության համար, նրան հարցաքննում են ոմն անձի դեմ (որի անունը չի նշվում) հետաքննության շրջանակներում` կապված բազմաթիվ կիբեռհանցագործություններ կատարելու կասկածների հետ։ Այս մասին հայտնել է Փարիզի դատախազությունը:

Այդ հոդվածների թվում են՝ կազմակերպված խմբերի ապօրինի գործարքներ իրականացնելու համար առցանց հարթակի կառավարմանը մեղսակցությունը, իրավապահ մարմինների պահանջով հետաքննության անցկացման և օգտագործման համար անհրաժեշտ տեղեկատվության կամ փաստաթղթերի տրամադրումից հրաժարվելը, մասնակցություն անչափահասների հետ պոռնոգրաֆիկ բովանդակության պահպանմանը, մասնակցություն թմրամիջոցների տարածմանը, մասնակցություն կիբերհանցագործություններին, կազմակերպված հանցավոր խմբերի կազմում խարդախության մեղսակցությունը:

Դուրովին կալանքի տակ պահելու ժամկետը կարող է երկարաձգվել առավելագույնը մինչև օգոստոսի 28-ը, քանի որ այն չի կարող գերազանցել 96 ժամը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Փարիզի վերահսկողական գերատեսչության մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք` Telegram–ի հիմնադիր Պավել Դուրովին ձերբակալել են Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում: Ձերբակալությունը տեղի է ունեցել Դուրովին պատկանող ինքնաթիռից նրա դուրս գալու ժամանակ, որը ժամանել է Ադրբեջանից։ Ֆրանսիական մամուլի տեղեկություններով՝ Դուրովը, որն ունի Ֆրանսիայի քաղաքացիություն, հայտնվել է երկրում հետախուզվող անձանց ցուցակում:

Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ երկրի իրավապահ մարմինները Դուրովին հանցակից են համարում մի շարք դրվագներով, այդ թվում՝ իշխանությունների հետ համագործակցությունից Telegram-ի հրաժարվելու պատճառով: Ֆրանսիացի լրագրող Սիրիլ Ամուրսկու տեղեկություններով՝ գործարարին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:




Լրահոս