Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի դատապարտում «Տելեգրամ» մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովին կալանավորած Ֆրանսիայի իշխանություններին:
«Ես նրանց չեմ մեղադրում: Ճիշտ են անում։ Եթե մեղավոր ես՝ գնա պատասխան տուր»,- ասել է Լուկաշենկոն:
Հիշեցնենք, որ Դուրովը ձերբակալվել է օգոստոսի 24-ի երեկոյան Փարիզի Լը Բուրժե օդանավակայանում, որտեղ նա Բաքվից էր ժամանել իր անձնական ինքնաթիռով։
Գործը, որով կալանավորվել է «Տելեգրամ»-ի հիմնադիր Պավել Դուրովը, բացվել է հուլիսի 8-ին, այն պարունակում է 12 հանցագործության մասին մեղադրանք «անանուն անձի» դեմ, հայտնել է Փարիզի դատախազությունը։