Արաբկիրի թաղապետարանի պաշտոնյաների կաշառքի գործով անցնող Pink Berry-ի սեփականատերը կալանքից ազատ է արձակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Լևոն Սաֆարյանը 23.08.2024 թ-ին ազատ է արձակվել, քանի որ քննիչը կալանքի ժամկետի երկարացման միջնորդություն չէր ներկայացրել: Սակայն նույն օրը քննիչը տնային կալանքի միջնորդություն է ներկայացրել դատարան, որը մերժվել է: Ներկայումս քննիչի կողմից կիրառվել է այլընտրանքային համակցված խափանման միջոցներ՝ գրավ և բացակայելու արգելք։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Արաբկիրի թաղապետարանի պաշտոնատար անձանց կաշառքի գործով անցնող, Pink berry-ի սեփականատեր Լեւոն Սաֆարյանն օգոստոսի 23-ին, ըստ ամենայնի, ազատ կարձակվի։ Բանն այն է, որ այս պահի դրությամբ նախաքննական մարմինը որեւէ միջնորդություն չի ներկայացրել դատարան՝ նրա կալանքը երկարաձգելու վերաբերյալ։

Ինչպես հայտնի է՝ կալանքի տակ գտնվող Լեւոն Սաֆարյանը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ քրեական գործով անցնող Գեւորգ Սաֆարյանի որդին է։

Հիշեցնենք, որ Արաբկիրի թաղապետարանի չարաշահումների գործով մեղադրյալներից 5-ի, այդ թվում` երկու պաշտոնատար անձանց նկատմամբ «որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս 3 անձանց նկատմամբ՝ բացակայելու արգելքը»:

Քնար Մանուկյան




Լրահոս