Իշխանությունները խորհրդարանը վերածել են իրենց «ՔՊ» կուսակցության գրասենյակի. իրենցից այն կողմ այլոց չեն տեսնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունները խորհրդարանը վերածել են իրենց «ՔՊ» կուսակցության գրասենյակի:

Բոլոր միջոցառումներին, հանդիպումներին, ինչպես նաեւ գործուղումներին մասնակցելու իրավունք ունեն միայն ՔՊ-ական պատգամավորները, իսկ ընդդիմության ձայնի իրավունքն ԱԺ-ում խախտված է:

Այսպիսով, Փոքր եւ միջին ձեռնարկատիրությունների (ՓՄՁ) ասոցիացիան հաղորդագրություն էր տարածել, որ իրենց նախաձեռնությամբ հուլիսի 25-ին հանդիպում է կայացել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորների հետ։

Ըստ հաղորդագրության՝ հանդիպման նպատակն էր, վերականգնել ԱԺ տնտեսական հանձնաժողովին կից, դեռևս 2019թ-ի փետրվարին ստեղծված, ԱԺ տնտեսական հանձնաժողովին կից ՓՄՁ աշխատանքային խմբի աշխատանքները, որպես ԱԺ-ՓՄՁ երկխոսության հարթակ։

Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորներ, ԵՄ հայաստանյան գրասենյակի առևտրի գծով պատասխանատու պարոն Կարեն Ազարյանը, ՓՄՁ Ասոցիացիայի կառավարման խորհրդի նախագահ Հակոբ Ավագյանը, կառավարման խորհրդի անդամներ Արման Պետրոսյանը, Ալին Մասրլիանը և Կարինե Ղուկասյանը, ովքեր նաև հանդիսանում են փոքր և միջին բիզնեսի տարբեր ոլորտի ներկայացուցիչներ։

ArmLur.am-ը նկատեց, որ հերթական անգամ ՔՊ-ն, «ԱԺ պատգամավոր» ասելով, պատկերացնում է միայն իրենց՝ իշխանական պատգամավորներին:

Հաղորդագրության կից տարածված լուսանկարից երեւում է, որ ՓՄՁ Ասոցիացիայի անդամների հետ հանդիպմանը ներկա են միայն հանձնաժողովի ՔՊ-ական անդամները՝ հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, պատգամավորներ Հովիկ Աղազարյանը եւ Դավիթ Առուշանյանը, մինչդեռ հանձնաժողովի ընդդոմադիր անդամները հերթական անգամ ներգրավված չեն ԱԺ-ում անցկացվող հանդիպմանը:

Այսինքն, հերթական անգամ խորհրդարանական երկրում, որտեղ ընդդիմության ներկայացվածությունն ԱԺ շրջանակներում անցկացվող միջոցառումներին պարտադիր պետք է լինի, ՔՊ-ն անտեսում է այս պայմանը:

Նկատենք նաեւ, որ հատկապես վերջին շրջանում գործուղումների ժամանակ նույնպես ՔՊ-ն իրենից բացի այլոց չի տեսնում ու միայն իշխանական պատգամավորներն են ընգրկվում պատվիրակությունների կազմում:




Լրահոս