ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը համացանցով հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ վաղը ուսումնական հաստատություններում դասեր չեն լինելու:
«Տնօրեններին, մանկավարժներին, ծնողներին, ուսանողներին, աշակերտներին, լրագրողներին Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված եղանակային պայմանները, վաղը` մարտի 31-ին, պետական կրթական հաստատություններում` բուհերում, դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում, ուսումնական պարապմունքներ և դասեր տեղի չեն ունենա: Բաց թողած դասերը կլրացվեն գալիք շաբաթ` ապրիլի 5-ին»: