Թուրքիայի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է 50-ամյա Մահիր Մամեդովի դին, ով որոշ ժամանակ եղել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անվտանգության աշխատակիցը։
Այս մասին հայտնում է Türkiye gazetesi-ն՝ հավելելով, որ Մամեդովի մահվան ստույգ պատճառը կպարզվի դիահերձումից հետո։
Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Քադընլար քաղաքի Դենիզի թաղամասի 5 աստղանի հյուրանոցում։ Ադրբեջանի 50-ամյա քաղաքացի Մահիր Մամեդովը կնոջ՝ Քեմալե Մամեդովայի և որդու հետ 3 օր առաջ արձակուրդի էր ժամանել Քուշադասի։