Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովն առաջադրվել է Նոբելյան մրցանակի։ Փաստաթղթերը հանձնաժողովին է ուղարկել Եվրասիական միջազգային համալսարանի ռեկտոր Կոնստանտին Կլիմենկոն:
«Ես անձամբ Պավել Դուրովին համարում եմ ականավոր անձնավորություն։ Նա նոր թվային տեխնոլոգիաների առաջատարն է դարաշրջանում։ Իմ կարծիքով՝ Դուրովն արժանի է Նոբելյան մրցանակի», – գրել է Կլիմենկոն։