Դեռ հուլիսի 6-ին «Երևան հէկ»-ում հրդեհ էր բռնկվել, որի պատճառով էլ հաճախակի հոսանքազրկումներ էր էին լինում, հատկապես՝ կենտրոնում։
Այս խնդրով պայմանավորված՝ «ՀԷՑ»-ից հայտնել էին, որ ըստ նախնական կանխատեսման, առաջացած խնդիրները կվերացվեն մինչև օգոստոսի 10-ը։
Չնայած այն հանգամանքին, որ հուլիսի 6-ից անցել է արդեն 1 ամիս և ավելի, իսկ օգոստոսի 10-ն էլ վաղուց անցել է, խնդիրը շարունակում է մնալ ակտուալ, այսինքն՝ երևանյան շատ հասցեներ շարունակում են պարբերաբար հոսանքազրկվել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը զրուցել էր էներգետիկ հարցերով փորձագետ Արա Մարջանյանի հետ, ով մեզ հետ զրույցում դեռ հուլիս ամսին նշել էր, որ ամենաշատը 3 շաբաթում հնարավոր է վերականգնել ամեն բան։
Հավելենք, որ այսօր էլ պարզ դարձավ, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) «ՀԷՑ»-ին հարուցել է վարչական վարույթ` 20 միլիոն դրամի չափով։
Հարուցված վարչական վարույթի արդյունքում հաստատվել է ընկերության կողմից ոչ հավաստի և ոչ սպառիչ տեղեկություն ներկայացնելու փաստը, ինչը ընկերության կողմից ընդունվել է։
Ինչպես արդեն նշել ենք վերևում՝ հոսանքազրկումները մինչ օրս չեն դադարում, այդ իսկ պատճառով ArmLur.am-ը կապ հաստատեց «ՀԷՑ»-ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանի հետ՝ պարզելու՝ արդյո՞ք այդ հոսանքազրկումները կապված են ՀԷԿ-ի հրդեհի հետ, թե՞ այլ պատճառ կա այս անգամ։
Մեզ հետ զրույցում Նատալյա Սարջանյանն ասաց․
«ՀԷԿ-ի խնդիրը լուծված է։ Ժամկետը մինչև օգոստոսի 10-ն է եղել, բայց մալուխային տնտեսության հետ կապված խնդիր կար, դրա համար մի փոքր երկարաձգվեց, բայց հիմա արդեն բոլոր աշխատանքները ավարտված են»։
Աննա Սրապիոնյան