Ինչպես հայտնի է, 2024 թվականի հունիսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանն Աժ պատգամավորների 70 կողմ ձայներով ընտրվեց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր:
Ռուբիկ Մխիթարյանի տեղափոխությունից հետո Վերաքննիչ քրեական դատարանում դատավորի տեղը թափուր է մնացել: ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ նրա փոխարեն ՀՀ վերաքննիչ դատարան պետք է տեղափոխվի Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Պետրոսյանը, որը ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի լուսանկարները, գրառումները լայքող դատավորնեից մեկն է:
Սակայն ինչպես նկատում ենք, նրա՝ ՀՀ վերաքննիչ դատարան տեղափոխվելու գործընթացը ձգձգվում է, քանի որ մարզի դատարանի նախագահին փոխարինող չեն կարողանում գտնել:
Ի դեպ՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Պետրոսյանը պատահական անձ չէ: Վերջինս ընդդիմադիր բժիշկ Տարոն Տոնոյանի փեսան է:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան