
Այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է գազատար, ինչի պատճառով օգոստոսի 28-ին ժամը 09։15-ից դադարեցվել է (գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ 3 ժամ) Գեղարքունիքի մարզի Վարդաձոր, Լիճք, Ծակքար, Ձորագյուղ, Ծովասար բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից։