Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն իր առաջին օտարերկրյա այցը կկատարի դեպի Իրաք՝ այդ երկրի վարչապետ Մոհամմեդ շիա աս Սուդանիի հրավերով։ Այս մասին IRNA գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Իրաքում Իրանի դեսպան Մոհամմադ Քազեմ ալ է Սադեղը։
Դեսպանը նշել է, որ փոխըմբռնման հուշագրերը, որ Իրաքի նախագահը պետք է ստորագրեր ուղղաթիռի վթարի պատճառով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ, կստորագրվեն Փեզեշքիանի առաջիկա այցի ժամանակ։
Դեսպան Սադեղը հույս է հայտնել, որ Փեզեշքիանի այցն Իրաք կնպաստի երկու հարևան երկրների միջև հարաբերությունների զարգացմանը քաղաքական, տնտեսական և մշակութային մակարդակներում։