
Վաղը կայանալու է ՀՀ կառավարության հերթական նիստը։
ՀՀ կառավարության նիստում վաղը քննարկվելու է 19 հարց, որոնցից մեկը վերաբերվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ նշանակելուն։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-ով Հայաստանի Հանրապետությունը որոշելու է, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ պետք է նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Հովսեփյանին։
Հարցը ներկայացնելու է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Աննա Սրապիոնյան