Կառավարության նիստին ՍՊԸ-ին առավելություն կտրվի. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը կայանալու է ՀՀ կառավարության հերթական նիստը։ ՀՀ կառավարության նիստում վաղը քննարկվելու է 19 հարց, որոնցից մեկը վերաբերվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ նշանակելուն։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Երևանի քաղաքապետարանին թույլտվություն է տրվել կատարել փոփոխություն՝ Երևանի քաղաքապետարանի և «ԱՐՀՈՎՇԻՆ» ՍՊԸ-ի միջև 2023 թվականի օգոստոսի 5-ին կնքված N «ԵՔ-ԲՄԱՇՁԲ-23/117» ծածկագրով գնման պայմանագրում՝ պայմանագրով նախատեսված որոշ աշխատանքները փոխարինելով այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով, որոնք պայմանագրի շրջանակներում արդեն իսկ կատարված փոփոխությունների հետ միասին գումարային արտահայտությամբ կազմում են պայմանագրի 29.50 տոկոսը (պայմանագրի շրջանակներում արդեն իսկ կատարված փոփոխությունները գումարային արտահայտությամբ կազմում են պայմանագրի գնի 14.17 տոկոսը)՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները։

Աննա Սրապիոնյան




Լրահոս