Ֆրանսիայի դատախազությունը չորս օր տևած հարցաքննությունից հետո ազատ է արձակել Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովին: Ըստ հետաքննության՝ հաղորդագրությունների հավելվածն օգտագործվել է անօրինական գործողությունների համար։ Այս մասին հայտնում է Российская газета կայքը։
Ըստ Փարիզի դատախազության՝ Պավել Դուրովի կներկայանա դատարան, և նրա հանդեպ կարող է մեղադրանք առաջադրվել: