Անհրաժեշտ է Քեսաբում բարձրացնել ինքնապաշտպանության մակարդակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ  խմբակցության ղեկավար  Արմեն Ռուստամյանը  armlur.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց, որ  քեսաբահայերի խնդիրը կլուծվի այն ժամանակ, երբ կլուծվի Սիրիայի խնդիրը: «Քեսաբի հայկական համայնքը ձևավորված համայնք է և պետք է ամեն ինչ արվի, որ  լուծվի այնտեղ անվտանգ մնալու հարցը»,- ասաց ՀՅԴ պատգամավորը:

Ինչ վերաբերում է  Քեսաբին աջակցելու Հայաստանի ջանքերին, Ռուստամյանի խոսքով` ինչ-որ քայլեր արվում են, բայց դա բավարար չէ, արդյունքների մասին էլ վաղ է խոսել:

«Անհրաժեշտ է Քեսաբում բարձրացնել ինքնապաշտպանության մակարդակը մանավանդ այն վայրերում, որտեղ բնակվում են հայերը: Դա  պետք է արվի Հայաստան-Սիրիա  հարաբերությունների մակարդակով: Հայաստանը պետք է ակտիվ աշխատի դիվանագիտական դաշտում, որպեսզի սիրիահայերի պաշտպանության խնդիրը չանջատվի   Սիրիայի ազգային փոքրամասնությունների խնդրից»,- եզրափակեց ՀՅԴ խմբակցության պատգամավորը:




Լրահոս